Yerkir.am-ը գրում է.

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը և փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան պաշտոնապես նշանակվել են Կատալոնիայի նոր ղեկավարներ. հայտնում է Газета.ру-ն: Համապատասխան հրամանը հրապարակվել է Իսպանիայի պետական փաստաթղթերի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է  շրջանի անկախության մասին, ինչից հետո Մադրիդը գործարկել է 155-րդ հոդվածը, որը նախատեսում է ինքնավարության վերացում և Կատալոնիայում անմիջական ղեկավարության սահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել