Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր է՝ չի լքում թատրոնի իր աշխատասենյակը՝ գիշերելով այնտեղ: Այս մասին հայտնում է VistaNews տեղեկատվական պորտալը՝ հղում անելով «Մոսկվայի դրամատիկական թատրոնի» մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևային:

82-ամյա Ջիգարխանյանին այնքան է ցնցել իր ամուսնալուծության հետ կապված իրավիճակը, որ գործնականում ոչ մեկի հետ չի շփվում և զգում է իրեն անելանելի վիճակում:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև Ջիգարխանյանի թատրոնում խուզարկության մասին, որի ընթացքում բռնագրավվել է դերասանի ամբողջ հաշվապահությունը, սակայն մամուլի քարտուղարի խոսքով՝ հաստատությունը շարունակում է գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել