«Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը և ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ նա բավական հարուստ քրեական անցյալ ունի. 3 անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին. 2002թ. նա դատապարտվել է՝ ոստիկանին թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար: Հետո՝ 2008թ. հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծեծելու համար, բայց հաշտության հիմքով գործը կարճվել է: Եվ կրկին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ: Սակայն սա էլ անհայտ հանգամանքներում կարճվել է: Ի դեպ, Խուդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքն իրեն կրիմինալ մարդ չի համարում, և հավելել. «Երբեմն երբ մարդ արդարությունը բարձր է զգում, հայտնվում է ինչ-որ ֆոկուսային իրավիճակում: Անցանք առաջ»: Փաստորեն, ոստիկան ծեծելը արդարության բարձր զգացում է: Չգիտեինք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել