«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եվ  Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին: Հետաքրքիրն այն է, որ վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաև օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, և կրկին դժգոհ մնացել:
 
Մասնավորապես՝ նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել: Բայց չնայած այս ամենին, որևէ մեկը չի պատրաստվում Գրիգորյանին պաշտոնանկ անել. պատճառն էլ ընտրություններում իշխող ՀՀԿ-ին նրա և եղբոր մատուցած անձնվեր ծառայություններն էին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել