«Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրի ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: Կարծում եմ՝ Ժնևում գուցե այս հարցն են քննարկել նախագահները:
 
Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները և շահագրգիռներն այսօր համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետևում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվելիք հանդիպման օրակարգին:
 
Ըստ քաղաքագետի` ներքաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը կվերադառնա իր հետապրիլյան` վստահության մեխանիզմների ներդրման պահանջին:
 
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ առաջիկա նախարարական հանդիպումը ևս լինելու է հերթական շփումը նախարարների միջև, որն առանց բարձրաստիճան համաձայնությունների՝ էական ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել