«Կառավարությունը 2018թ. նախատեսում է պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել: Դա կազմում է ընդհանուր աշխատողների մոտ 4 տոկոսը:
 
2017թ. պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 հազար 113 մարդ, 2018թ. նրանց թիվը կկազմի 138 հազար 549 հոգի: Իսկ այդ կրճատման արդյունքում կառավարությունը տնտեսելու է մոտ 3 մլրդ դրամ:
 
Այս ցուցանիշն արտացոլված է 2018թ. բյուջեի նախագծի փաստաթղթերում: Ընդ որում՝ կրճատումներ են լինելու պետական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ամենամեծ  թվով աշխատատեղերի կրճատում կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել