«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել: «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա: Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որևէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Իհարկե, այն, որ Արա Բաբլոյանը մղոններով հեռու է քաղաքականությունից, և որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնը պարզապես նրա «հագով չէ», նա այդպես էլ քաղաքական, առավել ևս պետական գործիչ չի դառնա, միշտ է ասվել: Պարզապես երեկ հերթական անգամ նա հիմնավորեց այս տեսակետը: Բայց, դե, գործող իշխանություններից այլ բան չի էլ կարելի սպասել: Առավել ևս, երբ երեկ պետության բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ հարկ չհամարեցին այցելել հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին՝ արհամարհելով նրանց հիշատակը. Սերժ Սարգսյանը, գտնվելով Երևանում, այդպես էլ չայցելեց ո՛չ Եռաբլուր, ո՛չ Պանթեոն: Նույն կերպ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու չգնաց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Պահվածք, որը, թերևս, դժվար է որակել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել