«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել:

«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա:

Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որևէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Իհարկե, այն, որ Արա Բաբլոյանը մղոններով հեռու է քաղաքականությունից, և որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնը պարզապես նրա «հագով չէ», նա այդպես էլ քաղաքական, առավել ևս պետական գործիչ չի դառնա, միշտ է ասվել: Պարզապես երեկ հերթական անգամ նա հիմնավորեց այս տեսակետը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել