Այս անգամ եկեք ստուգենք, թե ինչպիսին կուզեիք տեսնել Ձեր իդեալական զուգընկերոջը։

Եվ այսպես՝ իրավիճակ.

Մի ագամ շաբաթ երեկոյան դուք հանգստանում եք ձեր տանը՝ պառկած բազմոցին։ Հանկարծ ձեր մտորումների և հանգիստ մտքերի ընթացքը ընդհատում է դռան զանգը։ Դռան մոտ կանգնած են անսովոր հյուրեր՝ երկու կենդանի, որոնք ձեզ բերել են երկու հաղորդագրություն, որոնցում պատմվում է ձեր ապագա կյանքի մասին։ Երբ դուք բացում եք երկու ծրարն էլ, տեսնում եք, որ երկուսի մեջ բոլորովին տարբեր կանխատեսումներ են։ Կենդանիներից մեկը բերել է հաղորդագրություն, որով կանխատեսվում է երջանկությամբ և հաջողությամբ լի կյանք, իսկ մյուս կենդանու հաղորդագրությունում կանխատեսվում է անհաջողություններ և դժբախտություններ։

Ըստ Ձեզ՝ ներքևում բերված կենդանիներից ո՞րն է ձեզ ուրախալի հաղորդագրություն բերել, իսկ որը՝ տխուր հաղորդագրություն։ Ընտրեք ամեն հաղորդագրության համար մեկ կենդանի։

  1. Վագր
  2. Շուն
  3. Ոչխար
  4. Թութակ
  5. Կրիա

Թեստի արդյունքները դիտեք ներքևում

Պատասխաններ

Մարդկանց մեծ մասի ապագայի վրա մեծ ազդեցություն ունի ընկերների կամ զուգընկերոջ ընտրությունը։ Այս սցենարում կենդանի-մունետիկները փաստացիորեն համապատասխանում են ձեր սեփական պատկերացումներին այն մարդկանց մասին, որոնք կարող են ձեզ ուրախություն կամ տխրություն բերել։ Կենդանիները դրական և բացասական հատկանիշների և ասոցացիաների կողքին ունեն հետաքրքիր հոգեբանական նշանակություն։ Այստեղ կենդանին, որ ընտրել եք որպես ուրախ կանխատեսման մունետիկ, իրենից ներկայացնում է այն մարդու տեսակը, որին դուք ընկալում եք որպես իդեալական զուգընկեր այն դեպքում, երբ վատ կանխատեսմամբ կենդանին այն տեսակն է, որից խուսափում եք։

Վագր

Ուրախ լուր. դուք Ձեր երջանկությունը տեսնում եք ամբիցիոզ և ուժեղ զուգընկերոջ հետ, որն ունակ է արդյունավետ ղեկավարելու և իր վրա վերցնելու պատասխանատվությունը։

Վատ լուր. դուք վախենում եք զուգընկեր-բռնակալի հեռանկարից, որը կգերակայի և կիշխի ձեզ։

Շուն

Ուրախ լուր. Անառարկելի լոյալություն և բացարձակ հավատարմություն. սրանք ամենից շատ եք փնտրում Ձեր զուգընկերոջ մեջ։

Վատ լուր. Դուք բացարձակ անհամատեղելի եք այն մարդու հետ, ով փորձում է բոլորին դուր գալ և շատ է անհանգստանում այն մասին, թե ուրիշներն ինչ կմտածեն իր մասին։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել