Life.tert.am-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն  ու դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը վաղը նշում են իրենց ամուսնության 5-ամյակը։ Ալեքսանդրն այսօր անակնկալ էր պատրաստել կնոջ համար, որի լուսաբանումը վստահել էր Tert.am Life–ին։

Երևանի սուրբ Աննան եկեղեցում նա և Լիլիթը նորապսակների օրհնության կարգ անցան։ Պարզվում է` ամիսներ առաջ Լիլիթը լողավազանում կորցրել է իրենց ամուսնական մատանին, ինչից շատ է սրտնեղել։ Ալեքսանդրը որոշել է նոր մատանիներն օրհնել եկեղեցական կարգով։

Լիլիթը եկեղեցի էր եկել ընկերուհու` երգչուհի Անահիտ Սիմոնյանի հրավերով, սակայն չգիտեր, որ այնտեղ իրեն սպասում են ամուսինն ու հարազատները։ Դա է պատճառը, որ կոստյումով ու պատրաստված Ալեքսանդրի կողքին Լիլիթը կանգնած էր առօրյա հագուստով։ Ամուսինը, սակայն, նախապես հոգացել էր, որ Լիլիթն ունենա հարսի քող և  ծաղկեփունջ։

 

«Ինձ համար այս ամենը շատ անսպասելի էր, սակայն չեմ կարող ասել, որ հուզված եմ։ Գուցե, դա պայմանավորված է իմ ներկայիս վիճակով։ Ես մի քիչ վատառողջ եմ ու անտրամադիր»,– իրեն բնորոշ անկեղծությամբ ասաց Լիլիթը։ Նրան ճանաչողները գիտեն, որ չի ժպտում, երբ չի ցանկանում. այսօր Լիլիթը ժպտադեմ չէր։ Ամուսնուց հետաքրքրվեցինք` արդյոք մեղք է գործել և սա «մեղքերի քավության» ժեստ էր։

«Մեղքերի թողություն ասել չեմ կարող, որովհետև նման մեղքեր չեմ գործել։ Գործածս բոլոր մեղքերը կարելի է քավել քաղցր խոսքով ու ջերմ վերաբերմունքով»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ներընտանեկան խնդրներին, որոնցից որևէ զույգ խուսափել չի կարողանում, Ալեքսանդրը հավելեց. «Ինձ համար երբեք դժվարություն չի լինում, որովհետև միշտ շտկում եմ դժվարությունը։ Սա էլ մի փորձ էր` դժվարությունը շտկելու։ Բնակաբանար, բոլոր հարաբերություններում դա կա, սակայն եթե ցանկություն ունենաս հետաքրքիր դարձնել քո կյանքը, քեզ ոչ ոք չի խանգարի։ Ժամանակ առ ժամանակ ես  ուրախալի բաներ եմ անում Լիլիթի համար, որոնք մեզ ուժ են տալիս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել