Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանը նախապես սահմանված քանակով պաշտոնապես թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը: Այդ քանակությունը սահմանում է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը: Այս մասին ասված է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած կառավարության որոշման մեջ:

Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, տվյալ որոշմամբ,  2017 թվականի նոյեմբերի 1-ից թույլատրվում է թուրքական լոլիկի մատակարարում իրականացնել ռուսական շուկա։ «Դա կիրականացվի Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից որոշվող ծավալով, Թուրքիայի իրավասու մարմնի երաշխավորությամբ, «Ռոսսելխոզնադզորի» վերահսկողությամբ»,- հաղորդվում է փաստաթղթում:

Թուրքիայից Ռուսաստան 50 հազար տոննա լոլիկի մատակարարումը համաձայնեցվել է պրոֆիլային գերատեսչությունների կողմից եւ կարող է սկսվել նոյեմբերի 1-ից, ընդ որում, մատակարարումներն իրականացնելու է չորս թուրքական ձեռնարկություն: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել