Armtimes.com-ը գրում է.

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով պատժել ավտոկայանատեղիների համար նախատեսված վայրերում խոչընդոտներ տեղադրողներին:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Քաղաքացիները հաճախ բողոքում են Երեւան քաղաքում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ավտոկայանատեղիների տարածքում խոչընդոտների ապօրինի տեղադրումից եւ դրա վերաբերյալ տեղեկացնում քաղաքապետարանին կամ ճանապարհային ոստիկանությանը:

Նման իրավախախտումների վերաբերյալ դիմում են նաեւ «Ելք» խմբակցության անդամները, բայց քանի որ իրավախախտումը իրականացնում են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, խնդիրը համակարգային առումով չի լուծվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել