Tert.am-ը գրում է.

Tert.am-ն ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին: Հովհաննիսյանը ստորագրման վերջնաժամկետ չի նշում, սակայն վստահ է՝ խոչընդոտներ չկան: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով մի շարք ծրագրերի իրականացման քաղաքական պատասխանատվություն է վերցնում: Նրա կարծիքով՝ ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագիրը լուրջ քայլ ու նախապայման կլինի վիզաների ազատականացման հարցում:

- Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն իսկ հրապարակվել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, սակայն  հրապարակումը չչեզոքացրեց տեսակետը, որ այս համաձայնագիրը կյանքի չի կոչվի: Ըստ Ձեզ` ինչո՞ւ կա նման մտավախություն, ասոցացման համաձայնագրի տապալո՞ւմն է հիմքը:

- Տարատեսակ տեսակետների առկայությունը բնութագրական է կարևոր որևէ իրադարձության համար, ընդ որում`այդ տեսակետները կարող են հակասական լինել: Կոնկրետ այս հարցի վերաբերյալ և՛ ՀՀ-ն, և՛ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ քաղաքական առումով, ընդհանրապես, որևէ առումով խոչընդոտ չկա, համաձայնագրի ստորագրումն էլ նախատեսված է: Ընթացակարգային տեսանկյունից մնացածը ժամանակը ցույց կտա, քանի որ որևէ խոչընդոտ չկա, այլ բան ավելացնելու չունեմ, քան հայտարարված է:

-Համաձայնագրի չստորագրման հետ կապված խոսակցությունները վերագրվում են իշխանությանը, այսինքն՝ որպեսզի ստորագրումը հետագայում դիտարկվի որպես դիվանագիտական հաղթանակ, քանի որ պնդում կա, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լրջորեն զիջում է Ասոցացման համաձայնագրին: Ի՞նչ կասեք այս մասով:

- Տեսակետ է, որի հետ ես բացարձակ համաձայն չեմ։ Չեմ կարծում, թե իշխանության որևէ ներկայացուցիչ առհասարակ նմանատիպ եզրահանգման գալու հիմք է տվել: Բայց սա կարծիք է, որը յուրաքանչյուրը կարող է ունենալ, թեպետ գտնում եմ, որ որևէ մեկը չի  հերքելու, որ սա կարևոր փաստաթուղթ է: Թե յուրաքանչյուրն ինչպիսի որակում կտա, ածականների տեսանկյունից ինչ կասի՝ հրաշալի է, փայլուն է, աննախադեպ է, շարքային է, զուտ ճաշակի հարց է: Կարևո՞ր է փաստաթուղթը՝ այո, մենք ստանձնո՞ւմ ենք կարևորագույն պարտականություններ՝ այո, ընդ որում` դա անում ենք սեփական կամքով ու երկրի առաջընթացի համար: Իսկ թե ինչ ածականներ ու որակումներ կտա, թող յուրաքանչյուրն իր ճաշակով ու ցանկությամբ անի:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել