Tert.amLife-ը գրում է.

«Վիտամին» ակումբից հայտնի Չարենցի` Կարենի ընտանիքում համալրում է սպասվում։ Կարենն առաջին անգամ խախտել է լռությունն  ու  Tert.am Life–ի հետ խոսել ուրախալի նորության մասին։

Դերասանի կինը` երգչուհի Ալյա Սեդրակյանը, հղիության վեցերորդ ամսում է։ «Մեր բալիկի ծնունդը նախատեսվում է հունվարին։ Աստված առաջ։ Սեռն արդեն պարզել ենք, սակայն չեմ ուզում բացահայտել»,– ասաց Կարենը։

 

Նա դժվարացավ նկարագրել զգացողությունները, միանշանակ է այն, որ ինքն ու կինը երջանիկ են։ «Զգացողություններս խառն են։ Շատ ուրախ եմ, սակայն մինչև երեխայիդ չտեսնես, հավատդ չի գա, որ արդեն հայրիկ ես։ Անհամբերությամբ սպասում եմ ծննդին։ Զգում եմ, որ պատասխանատվություն է ավելանում, բայց մենք արդեն պատրաստ ենք այդ փոփոխությանը։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հետագա կյանքը մեր ուզած ուղղությամբ շարունակվի»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել