«Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու:

 

Բայց այս տնտեսական գոտուց բացի՝ առաջիկայում հարևանությամբ ստեղծվելու է ևս մեկը, որը ծրագրված էր վաղուց. այդ գոտու սեփականատերերից մեկը ՀՀ առևտրի արդյունաբերական պալատն է, մյուսը՝ կառավարությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը եղել է վաղուց՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Ավելին` Աբրահամյանն իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել:

 

Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Սա, թերևս, զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ սեփականատերը պետությունն է, և անհասկանալի է այս մրցակցությունը ստեղծելը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել