Operativ.am-ը գրում է․

Հոտեմբերի 26-ին հրապարկվել է հայտարարություն, որ Twitter միկրոբլոգների ծառայությունն արգելել է Russia Today (RT) և Sputnik գործակալությունների միկրոբլոգներին ցանկացած տեսակի գովազդային գրառումներ կատարել: Այս մասին գրում է Fishki.net-ը:

Սոցցանցի ղեկավարությունը այս որոշումը մեկնաբանել է նրանով, որ հետախուզական միության եզրակացություններն ենթադրում են, որ երկու ռուսական գործակալությունն էլ փորձել են ազդել 2016-ին անցկացված ամերիկյան նախագահական ընտրությունների վրա:

Սակայն սա դեռ ամենը չէ: Twitter-ը պլանավորում է բարեգործական նպատակներին 1.9 մլն դոլար հատկացնել՝ 2011-ից ի վեր RT-ի և Sputnik-ի գովազդներից ստացված եկամտից:

Ռուսական ԶԼՄ-ները տարօրինակ են համարել այս նորությունը՝ նշելով, թե որ կազմակերպությունը կցանկանա հրաժարվել գովազդից ստացած գումարներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել