Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Հարսանեկան վալս»։ Tert.am Life–ի հետ զրույցում Աննան պատմեց, որ այս երգն արդեն 2 տարվա պատմություն ունի, ինքն այն ձայնագրել է 2015–ի վերջին։

«Մի քանի տարի առաջ զանգահարեցի երգահան Ռուզաննա Անդրեասյանին ու ասացի՝ Ռուզ, ինձ համար սիրուն երգ գրի, ասաց, որ մի գեղեցիկ երգ ունի, կոչվում է «Հարսանեկան վալս»։ Առաջին իսկ նոտաներից սիրահարվեցի երգին ու ինձ համար արդեն կարևոր չէր թեման։ Որոշեցի, որ անպայման պետք է երգեմ այն»,– ասաց նա։

Աննան պատմեց, որ երգի ձայնագրումը շատ արագ է ստացվել, իսկ ահա տեսահոլովակի նկարահանումները ձգձգվել են։ «2016 թվականի մարտի վերջին պատրաստություն էինք տեսնում նկարահանումներ անելու համար, սկսվեց ապրիլյան պատերազմը ու տրամադրություն չմնաց տեսահոլովակ նկարահանելու համար։ Որոշ ժամանակ անց, երբ ամեն բան հանդարտվել էր, կրկին սկսեցինք աշխատել։ Որոշեցի, որ անպայման պետք է նկարահանեմ   տեսահոլովակը, սակայն ամեն անգամ ինչ–որ բան խանգարում էր։ Ամեն դեպքում, ես ավելի պնդաճակատ էի, քան իմ դեմ աշխատող հանգամանքները»,– պատմեց Աննան։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել