«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում խուճապային տրամադրություններ են նկատվում։ Խոսքը, մասնավորապես, երիտասարդների մասին է, քանի որ բանակում չծառայածների թեման սկսել են շոշափել հենց իշխանությունների կողմից, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ունենալու է զարգացում և հանգեցնելու է չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց պաշտոնի իջեցման։

«Բանն այն է, որ բարձրագույն ղեկավարությանը ներկայացվել են չծառայած նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների և ստորաբաժանումների ղեկավարների ցուցակները, ինչը աղետալի պատկերի է հանգեցրել, նրանց գերակշիռ մասը չի ծառայել, իսկ իշխանությունները հասկացել են, որ այս իրավիճակում զորակոչ ապահովելը խնդիր է, քանի որ մարդիկ տեսնում են,  որ չծառայածները առաջ են գնում, ու փորձում  են  ամեն գնով իրենց երեխային ազատել բանակից»,-գրել է թերթը՝ հավելելով, որ 2018թ-ին այս իմաստով լուրջ փոփոխություններ կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել