Կիրակի օրը Արմեն Աշոտյանի գլխավորած մոտ 10 հոգանոց պատվիրակությունը՝ Կարեն Բեքարյան, Իվետա Տոնոյան, մեկ ամիս առաջ Աշոտյանի հետ Բաքու մեկնած Մանե Թանդիլյան կազմով, կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Եվրանեստի պլենար նիստին։ Հավանաբար, Կիևում նույնպես հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև «բլիժնի բոյ» կընթանա՝ նիստի օրակարգում ներառված այլընտրանքային էներգետիկայի և մամուլի ազատության հարցերի առնչությամբ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Հնարավոր է՝ Հայաստանում ևս ինչ-ինչ խնդիրներ կան մամուլի ու սոցցանցերի հետ կապված, սակայն այնպիսին, ինչպիսին մամուլի ու մարդու իրավունքների վիճակն է Ադրբեջանում, անհնար է պատկերացնել։ Այդ են վկայում քիչ թե շատ ազատ լրատվամիջոցների լրագրողների ձերբակալությունները, բռնաճնշումներն ու թերթերի խմբագրություններում խուզարկությունները»,-թերթի հետ զրույցում ասել է պատվիրակության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել