ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Կարեն Նազարյանը տարօրինակ  է համարում  այն, որ  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագրի նախատեսված ստորագրումից  դեռևս մեկ ամիս առաջ  եզրահանգում է արվում  «ստորագրման ձգձգման» մասին։  Վերջին շրջանում փորձագիտական  շրջանակներում  լուրջ մտահոգություններ  են տարածվել, որ հնարավոր է՝ փաստաթուղթն ընդհանրապես չստորագրվի։ Նաև խոսվում է գործընթացի  ձգձգման  պատճառների մասին։  Օրինակ՝ այն, որ  համաձայնագրի տեսքը  երեք երկրներ  չեն թարգմանել։  Սակայն Եվրամիության  լրատվական ծառայությունից  հերքել են, թե երեք երկրներ  դեռ չեն թարգմանել համաձայնագրի տեքստը։

«Առավոտ»-ը Կարեն Նազարյանից հետաքրքրվել է՝ եթե թարգմանության  հետ կապված խանգարող հանգամանք չկա, հետևաբար ո՞րն է փաստաթղթի  ստորագրման ձգձգման պատճառը։

Նազարյանը թերթի կողմից ուղարկված հարցմանը  գրավոր պատասխանել է. «Նախ՝ տարօրինակ է, որ  նախատեսված ստորագրումից  դեռևս մեկ ամիս  առաջ եզրահանգում է արվում  «ստորագրման ձգձգման» մասին։ Թե կողմերից  յուրաքանչյուրը ինչ  ներպետական միջոցառումներ պետք է իրականացնի՝ դա արդեն  տեխնիկական հարց է, և շահարկումները դրանց շուրջ անտեղի են։  Ինչ վերաբերում է թարգմանության հարցին, ապա ինչպես  նշված է  Ձեր հարցում, Եվրամիության լրատվական ծառայությունից  հերքել են, թե երեք երկրներ դեռ չեն  թարգմանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել