Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի պաշտպանության ոլորտում նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ պաշտպանության և զինծառայության մասին օրինագծերը, բանակի արդիականացման 2018-2025թթ. յոթամյա ծրագիրը, Ազգ-բանակ հայեցակարգը, ռազմական բյուջեի ծավալների մեծացումը, պայմանավորում են նաև հակառակորդի առաջիկա տարիների համապատասխան հակաքայլերը։ Այս իսկ պատճառով էական նշանակություն է ձեռքբերում պաշտպանության ոլորտում ընթացիկ բարեփոխումների՝ իրատեսաբար կյանքի կոչման, արդյունավետության ապահովման հարցը, քանի որ այն ենթադրաբար կդրսևորի մեր պետության և հասարակության ներուժը, հնարավորություններն ու թերացումները։ Սա իր հերթին հնարավորություն է տալիս հակառակորդին գնահատելու նոր իրավիճակը և մշակելու ռազմավարություն այս և այլ իրողություններից ելնելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել