Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ խելացի մարդ է համարել՝ հայտնելով, որ ԶԼՄ-ները փորձում են իրեն անքաղաքավարի ներկայացնել: Հանրապետական նախագահը հավելել է, որ լավ կրթություն է ստացել ու լավ ուսանող է եղել: Այս մասին գրում է Life.ru-ն:

«Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ներն ինձ ավելի անքաղաքավարի են ներկայացնում, քան ես կամ իրականում: Դուք գիտեք, մարդիկ չեն հասկանում, որ ես լավ ուսանող եմ եղել, իմ աշխատանքը շատ լավ եմ կատարել: Ես շատ խելացի մարդ եմ»,- նշել է Թրամփը, ում խոսքը մեջբերում է «The Hill»-ը:

Սպիտակ տան ղեկավարը նաև կարծում է, որ մամուլի պատճառով մարդիկ իր կեղծ կերպարն են տեսնում և իրականում նա այնպիսին չէ, ինչպիսին փորձում են իրեն ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել