Մինչ երկրպագուները քննարկում են Քիմ, Քլոե Քարդաշյանների և նրանց կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների, երեխաների առաջիկա ծնունդը, քույրերից ևս մեկը հանդես է եկել հղիության մասին հայտարարությամբ։ Քորթնին հայտնել է 4-րդ երեխային սպասելու մասին։ Երեխայի հայրը հանդիսանում է 23-ամյա Յունս Բենջամինը, ում հետ Քարդաշյանը հանդիպում է արդեն մոտ մեկ տարի։

Լրագրողը, ով Քորթնիից հարցազրույց է վերցրել, հայտնել է, որ աստղը կատակել է, սակայն Բենջամինի Instagram-ում հանելուկային հաղորդագրություն է հայտնվել, որտեղ նա հայտնում է, որ ինքն ու Քորթնին երկրպագուների համար հետաքրքիր նորություններ ունեն։ Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են այդ նորություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել