The Dark Overlord ցանցահենային միավորումը հայտնել է Բրիտանիայի London Bridge Plastic Surgery (LBPS) պլաստիկ վիրաբուժության առաջատար կլինիկայից հայտնիների լուսանկարների և անձնական տվյալների գողության մասին: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը:

Ցանցահենների խոսքով՝ իրենց հաջողվել է կոտրել կլինիկայի էլեկտրոնային փոստը: Նրանք նշում են, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել հայտնիների անձնական տեղեկությունը և լուսանկարներ հենց վիրահատական սեղանի վրա: Ցանցահենները ոչ մի պահանջ չեն ներկայացնում, բայց խոստանում են, որ շուտով լուսանկարները կհայտնվեն համացանցում:

«Մենք մեկ տեռաբայթ այդ աղբից ունենք՝ տվյալների բազա, անուններ, ընդհանրապես՝ ամեն ինչ: Այստեղ նույնիսկ թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ կան»,- հայտարարել են կիբերհանցագործները:

Կլինիկայում հաստատել են ցանցահենային հարձակումը և հայտնել են, որ համագործակցում են ոստիկանության հետ՝ հանցագործներին բռնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել