Armtimes.com-ը գրում է.

Զվարճալի միջադեպ գրանցվեց հոկտեմբերի 25-ին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Քանի որ ԵԱՏՄ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահող էր, ուստի չեր ներկայացել ԱԺ հետ հարցուպատասխանին, ինչը «Ելք» խմբակցության ներկայացուցիչների դուրը չէր եկել, քանի որ ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր էր ներկա գտնվել ԱԺ հետ հարցուպատասխանին։

Նիկոլ Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարեց, թե դահլիճում «հերյուրանքներ» են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է կառավարության  հետ հարցուպատասխանից։ Փաշինյանը ժպտալով նշեց, թե ինքը չի կարող հավատալ նման «սադրիչ լուրերին», եւ նույնիսկ անվստահություն է հայտնում սեփական աչքերին, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում, եւ մատնանշեց ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, որով ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա նա որեւէ այլ վայրում գտնվել չի կարող, ուստի նա, ձեռ առնելով, իր հարցն ուղղեց վարչապետին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել