Yerkir.am-ը գրում է.

Ե՞րբ է նախատեսվում իրականացնել Գետիկի ջրամբարի վերակառուցման աշխատանքները. ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այս հարցն ուղղեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Նա նշեց, որ սեպտեմբերին հանդիպել է Սպիտակի 9 համայնքների ներկայացուցիչների հետ, և համայնքի ղեկավարներն իրեն են դիմել Գետիկի ջրամբարի վերանորոգման խնդրով:

Ի պատասխան` նախարարը նշեց, որ տասը ջրամբար կառուցելու ծրագրում Գետիկի ջրամբարն ընդգրկված չէ, այն երկրորդ փուլում է ընդգրկված: «Ջրամբարների կառուցման երկրորդ փուլը կմեկնարկի 2021 թվականին: Մեզ ֆինանսական ռեսուրսներն են խանգարում՝ խնդրին շատ արագ լուծում տալու համար: Բայց որ ջրամբարը պետք է վերականգնվի, անհերքելի է: Հասկանում եմ խնդրի հրատապությունը և հարցը կփոխանցեմ վարչապետին, որպեսզի այն նորից քննարկվի»,- ասաց Լոքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել