Կատարելության հասնելու համար մարդ պետք է առաջին հերթին ճանաչի ինքն իրեն: Իսկ ինքնաբացահայտման գործընացն անվերջ է: Մտածելու եւ ընտրելու ազատությունը, որ մարդկային էակին տրվել է ի վերուստ, պետք է խթան հանդիսանա ինքնաբացահայտման ճանապարհին…

Օրերս «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպվել էր` «Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք» խորագիրը կրող դասընթաց:

Համատեղելով թանգարանները եւ կրթությունը` դասընթացի կազմակերպիչները ցանկանում են այդպիսով սկիզբ դնել Հայաստանում մինչ այժմ չիրագործվող` «Ինտելեկտուալ տուրիզմ» ասվածին: Այն է` ուսուցման և ճանապարհորդության համադրություն` մեկ ծրագրում:

Image

Գաղափարը հայտնի էր դեռեւս անցյալ դարի քառասունական թվականներին: Առաջին անգամ այն կիրառել է Հովսեփ Օրբելին` Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում ստեղծելով ուսուցողական կենտրոններ դպրոցականների համար:

Հայաստանում գաղափարն առաջին անգամ կիրառվել է` թանգարանները որպես միջավայր օգտագործելով` բնապահպանական կրթություն մատուցելու համար: Այնուհետեւ, ցկյանս ուսումնառության գաղափարի կողմնակիցները որոշել են թանգարաններն օգտագործել ոչ միայն բնապահպանական, այլեւ` տարատեսակ կրթություն տրամադրելու համար` ինչպես երեխաններին, այնպես էլ մեծահասակներին:

Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք 2

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել