«Վերջին տարիներին յուրաքանչյուր տոնի առիթով համաներում սպասողներին կրկին հիասթափություն է սպասվում՝ 2017-ի տարեվերջին նույնպես այն չի լինելու, և հենց այդ պատճառով ներքին հրահանգ է իջեցվել՝ վաղաժամկետ ազատման ինստիտուտը գործի դնել։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62 անձ, սեպտեմբերին՝ 41։ Համեմատության համար նշենք, որ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ, ինչից ակնհայտ երևում է, որ դատարաններն այս տարի շատ ավելի բարյացակամ են դատապարտյալների նկատմամբ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել