«Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջև։ Վերջինս որոշել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին։ Կան տեղեկություններ, որ մինչև անգամ նշանակումը եղել է, սակայն մարզպետը, իմանալով, իր մոտ է կանչել տնօրենին և հանդիմանել, որ առանց իր իմացության ինքն իրավունք չուներ ստանձնելու այդ պաշտոնը։ Մարզպետը Խաչատրյանին երկընտրանքի առջև է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ։ Տնօրենը, բնականաբար, նախագահությունից հրաժարվել է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել