Կոկոլոգիան՝ «կոկորոի», այսինքն՝ գիտակցության և հոգու վիճակի ուսումնասիրությունն է: Կոկոլոգիան հոգեբանության մեջ կապված է երևակայական և աբստրակտ իրավիճակում մարդկանց վարքի մեկնաբանության հետ: Այդպիսի թեստի մասնակիցը պատկերացնում է դրվագ կյանքից, ֆիլմից, հեքիաթից և տալիս է պատասխան, թե ինչպես ինքը կվարվեր: Այդ պատասխանի հիման վրա կարելի է ենթադրություն անել նրա աշխարհընկալման մասին: Պատրա՞ստ եք արդյոք անցնել այդպիսի թեստ:

1. Պատկերացրեք, որ քայլում եք քաղաքով և հանկարծ տեսնում եք բազում սարսափելի և բարկացած հրեշների: Ի՞նչ եք կարծում՝ ինչն է նրանց բարկության պատճառը։

ա․ Նրանք սոված են և սնունդ են փնտրում:

բ․ Նրանք փնտրում են իրենց կորցրած սերը:

գ․ Նրանք ուղղակի այդպիսի խառնվածք ունեն:

դ․ Նրանք հիասթափված են այս աշխարհից:

2. Դուք թուլացած զբոսնում եք գեղարվեստական ցուցասրահով: Ձեր հայացքը կանգ է առնում մի նկարի վրա: Դուք երկար նայում եք այդ նկարին, և այն ուղղակի ձեզ գերում է: Ի՞նչ նկար է դա․

ա․ Ինքնադիմանկար:

բ․ Ծաղրանկար:

գ․ Աբստրակցիա:

դ․ Բնանկար:

3. Պատկերացրեք, որ դուք ունեք կախարդական ռետին, որը կարող է ջնջել ամեն ինչ: Ի՞նչ կջնջեիք․

ա․ Ես կջնջեի ինձ:

բ․ Ես կջնջեի իմ սիրելի մարդուն:

գ․ Ես կջնջեի «ինչ-որ երրորդ մարդու»:

4. Դուք կրկին այն նույն գեղարվեստական ցուցասրահում եք: Դուք հիացած կանգնած եք նկարի առջև, երբ ինչ-որ տղամարդ ձեր կողքը կանգնած ասում է այսպիսի բան․

ա․ Ինչ գեղեցիկ նկար է, դուք այդպես չե՞ք կարծում:

բ․ Ի՞նչ կարծիքի եք այս նկարի մասին:

գ․ Կներեք, չէի՞ք ասի՝ ժամը քանիսն է:

դ․ Իսկ գիտե՞ք, նկարի հեղինակը ես եմ:

5. Դուք գտնվում եք 5 աստղանի հյուրանոցում՝ համարում, որից տեսարան է բացվում դեպի կապույտ երկինք: Դուք պառկում եք, որպեսզի մի փոքր քնեք: Ի՞նչ եք սպասում տեսնել պատուհանից, երբ արթնանաք․

ա․ Կապույտ ծովը լուսավորող հարավային արև:

բ․ Կապույտ ծով, որում արտացոլվում են աստղերը:

գ․ Մշուշապատ ծով:

դ․ Արևամուտը հորիզոնում:

6. Դուք գտնվում եք ձեր հյուրանոցային համարում, երբ ինչ-որ մեկը թակում է դուռը: Դիտանցքից տեսնում եք անծանոթի: Դուք գիտեք, որ դա վերանորոգող վարպետն է: Ո՞վ է նա․

ա․ Էլեկտրիկ:

բ․ Ջրմուղագործ:

գ․ Օդափոխիչը վերանորոգող վարպետ:

դ․ Համակարգիչ / հեռուստացույց վերանորոգող վարպետ:

7. Դուք գերաստղ եք, և շուտով թողարկվելու է ձեր նոր ալբոմը: Ի՞նչ է պատկերված դրա շապիկին․

ա․ Գեղեցիկ բնապատկեր:

բ․ Նկար մուլտֆիլմից:

գ․ Աբստրակտ պատկեր, ինչ-որ կրեատիվ մի բան:

դ․ Ձեր լուսանկարը:

8. Տորթի ո՞ր մասը կուզեիք ուտել․

ա․ Ելակով մասը:

բ․ Անհրապույր զարդարանքը:

գ․ Քաղցր, ուտելու համար պիտանի զարդարանքը:

դ․ Շոկոլադով մասը:

ե․ Տորթը զարդարող վաֆլին:

Թեստի արդյունքները տեսեք այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել