Operativ.am-ը գրում է․

21-ամյա ամերիկացի մոդել, Քարդաշյան-Ջեններ ընտանիքից հայտնի Քենդալ Ջենները Բևերլի Հիլզում 8.5 միլիոն դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել, որը նախկինում պատկանել է 52-ամյա ամերիկացի դերասան Չարլի Շինին: Այս մասին գրում է Life.ru-ն:

Առանձնատանը կա 5 ննջասենյակ, 6 լոգասենյակ և թագավորական այգի:

Կենտրոնական սենյակում բուխարի կա, նաև կինոթատրոն և շքեղ ջահ: Դիզայներներն առանձնատան ինտերիերն իսպանական ոճով են ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել