Լեգենդար խորհրդային ֆիլմ «Կովկասի գերուհին», որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը, շատ նման է ամերիկյան մի ֆիլմի, որն առաջինն է էկրան բարձրացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Наше Радио USA-ի հաղորդավար Դմիտրի Կոմարովը։

Խորհրդային ռեժիսորի ֆիլմը շատ նման է «Խարդախի երգը» (The Rogue Song) ֆիլմին, որի նկարահանումներն ավարտվել են դեռևս 1930 թվականին։ Դա 30 տարով առաջ է «Կովկասի գերուհու» պրեմիերայից (1967թ)։

Կոմարովը գրել է, որ ռեժիսորներ Լայոնել Բերիմորի և Հել Ռոուչի ֆիլմն այն մասին է, թե ինչպես են Կովկասում աղջիկ փախցնում։

Նրա հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում և ակտիվ քննարկումներ առաջ բերել։

Image resultImage result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել