Samsung ընկերության իրավաբանները հերթական անգամ հասել են փոխհատուցման գումարի վերանայման, որը հարավկորեական արտադրողը պետք է վճարի Apple-ին սմարթֆոնների դիզայնի մի քանի պատենտների խախտման համար: Այս մասին հայտնում է CNet-ը:

Տեխնոլոգիական հսկաների միջև պատենտների վեճն ընթանում է 2011 թվականից: 2012 թ. ԱՄՆ Դաշնային Վերաքննիչ դատարանը վճռել էր 930 մլն դոլար գանձել Samsung-ից, սակայն հետագայում ընկերության իրավաբաններին հաջողվեց գումարը նվազեցնել մինչև 399 մլն դոլար:

Հետագա դատավարությունների ընթացքում փոխհատուցման չափը կրճատվեց մինչև 339 մլն դոլար, սակայն այդ արդյունքն էլ չբավարարեց կորեացիներին, ինչից հետո նրանք դիմեցին Կալիֆոռնիայի հյուսիսային մարզի Դաշնային շրջանային դատարան:

Նոր բողոքարկման գործի քննարկումը նշանակված է 2017 թ. հոկտեմբերի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել