Նոր հետազոտությամբ պարզվել է, որ ալկոհոլն օգնում է ավելի հեշտությամբ խոսել օտար լեզվով։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Լիվերպուլի, Մաաստրիխտի համալսարանների և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են Գերմանիայի 50 բնակիչների վարքը, ովքեր Նիդերլանդներում հոլանդերեն են սովորել։ Նրանց առաջարկել են ազատ թեմայով շփվել տեղացիների հետ՝ դրանից առաջ խմելով ըմպելիք։ Մի խմբին տվել են ոչ ալկոհոլային, մյուսին՝ ալկոհոլային ըմպելիք։

Պարզվել է, որ ովքեր ալկոհոլի թեթևակի ազդեցության տակ են եղել, ավելի լավ են կարողացել շփվել ու արտահայտվել, քան սթափ մասնակիցները։

Պետք է նշել, որ հետազոտության մասնակիցներին տրվել է ալկոհոլի փոքր չափաբաժին, այլապես այն բարենպաստ ազդեցություն չէր ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել