Ամեն տարի հազարավոր կանայք տեղեկանում են իրենց հիասթափեցնող, ոչ մխիթարիչ ախտորոշման մասին՝ ձվարանի քաղցկեղ:

Դրան անվանում են «լուռ մարդասպան», քանի որ հիվանդության սկզբնական շրջանում այն բավականին դժվար է բացահայտել, իսկ այն շատ ագրեսիվ, արագ է ներգործում:

Դրանց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում, քանի որ դրանք կարող են նաև այլ խնդիրների նախանշաններ լինել: Անպայման դիմեք բժշկի, եթե ձեր մոտ նմանատիպ բաներ եք նկատում:

1․ Հաճախակի ցավեր մեջքում

c4ca4238a0b923820dcc509a6f75849b81

Եթե դուք ունենում եք հաճախակի ցավեր մեջքի հատվածում, և վստահ եք, որ դա ուրիշ հիվանդության պատճառ չէ (օրինակ՝ օստեոպորոզ, ռադիկուլիտ, արտրիտ), ապա անպայման դիմեք բժշկի: Չնայած այդ ախտանիշը կարող է խոսել օրգանիզմում այլ խնդիրների մասին, ամեն դեպքում անհայտ պատճառով անընդհատ ցավերն անհանգստանալու առիթ են:

2․ Ցավեր որովայնի ներքևի հատվածում

c81e728d9d4c2f636f067f89cc14862c69

Եթե դուք ամեն օր ունենում եք ցավեր և լարվածություն որովայնի ներքևի մասում, անպայման դիմեք բժշկի․ դա կարող է կաղցկեղի կամ այլ լուրջ հիվանդությունների ախտանշան լինել: Քաղցկեղի դեպքում ցավերի հետ մեկտեղ կարող է լինել որովայնի ուռածություն, փքվածություն, ինչը հաճախ շփոթում են գաստրիտի և որովայնային այլ հիվանդությունների հետ:

3․ Մենստրուալ ցիկլի խախտում

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf366

Ըստ վիճակագրության՝ ձվարանի քաղցկեղ կանանց մոտ ավելի հաճախ հայտնաբերվում է 55 տարեկանից հետո: Բայց կարող է լինել նաև շատ երիտասարդների մոտ, նույնիսկ նրանց, ում մոտ դեռ նույնիսկ չի էլ սկսվել մենստրուացիան: Առատ ամսականները (մենստրուացիոն օրերը), արյունահոսություններն ամսականների արանքում, ցիկլի մշտապես խախտումները քաղցկեղի ախտանշաններ են:

4․ Գերհոգնածություն

a87ff679a2f3e71d9181a67b7542122c61

Ուռուցք ունեցողները հաճախ բողոքում են թուլությունից և գերհոգնածությունից: Սովորաբար այդ ախտանշանը լինում է արդեն տարածված քաղցկեղի ժամանակ, բայց երբեմն նկատվում է նաև վաղ շրջանում: Անհիմն հոգնածությունը, որը խանգարում է նորմալ առօրյա կյանքին, բժշկին դիմելու առիթ է հանդիսանում:

5․ Արագ հագեցում

e4da3b7fbbce2345d7772b0674a318d558

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, երբ ուտելիս արագ եք հագենում և չեք ուտում ձեր սովորական չափաբաժինը: Դա քաղցկեղի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Այդպիսի նախանշաններ կարող են նաև այլ հիվանդությունների դեպքում լինել, բայց քաղցկեղի ժամանակ դրանք արագ են զարգանում և վատացնում վիճակը:

6․ Ցավոտ զգացողություններ սեքսի ժամանակ

1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc52

Ցավերը սեռական հարաբերության ընթացքում կարող են մի շարք գինեկոլոգիական խնդիրների նախանշաններ լինել, այդ թվում՝ նաև ձվարանի քաղցկեղի վաղ շրջանի: Դա կարող է ուղեկցվել որովայնի ներքևի հատվածի ցավերով և լարվածությամբ, ինչպես նաև անմիջապես զուգարան գնալու ցանկությամբ:

7․ Սրտխառնոց և փսխում

8f14e45fceea167a5a36dedd4bea254344

Ինչպես մյուս ախտանիշները, սրտխառնոցն ու փսխումն էլ կարող են այլ հիվանդությունների նախանշան լինել: Բայց դրանք շատ հաճախ են լինում ձվարանի քաղցկեղի դեպքում և ուղեկցվում են փորլուծությամբ, փորկապությամբ և որովայնի վքնածությամբ:

8․ Որովայնի փքվածություն

c9f0f895fb98ab9159f51fd0297e236d41

Որովայնի փքվածությունն ու որովայնային ցավերը հանդիսանում են ձվարանի քաղցկեղի տարածված ախտանիշներից մեկը: Ըստ բժշկական հետազոտությունների՝ որոշ հիվանդների մոտ այնքան է մեծանում որովայնի փքվածությունը, որ այն հղիություն է հիշեցնում: Եթե դուք չեք փոխել ձեր ապրելակերպը կամ սնվելու ռեժիմը, իսկ ձեր փորը հանկարծակի մեծանում է, դա անհապաղ բժշկին դիմելու առիթ է:

9․ Մազերի աճի արագացում կամ մազաթափություն

45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad2636

Որոշ հիվանդներ բողոքում են մազերի աճի արագացումից, մուգ և կոպիտ մազերի հայտնվելուց: Չնայած սա քաղցկեղի հստակ նախանշան չէ, բայց անհանգստանալու հստակ պատճառ է: Պետք նաև նշել, որ հիվանդների մի մասի մոտ նկատվում է հակառակ գործընթացը՝ մազաթափություն:

10․ Հաճախակի փորկապություն

d3d9446802a44259755d38e6d163e82041

Որովայնի և աղիքային տրակտի հատվածն ավելի հաճախ են արտահայտում, ցույց տալիս քաղցկեղի ախտանշաններ, հատկապես վաղ շրջանում: Ավելացում որովայնի հատվածի ցավերին կարող են լինել նաև հաճախակի փորկապություններ, որովայնի փքվածություն և ախորժակի կորուստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել