ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական միության խորհրդի կողմից հրապարակված Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը եւ դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երեւույթների հաղթահարմանը,

#ԵԼՔ ԴԱՇԻՆՔՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է.

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև բանակցված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:
#ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։

#ԵԼՔ ԴԱՇԻՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ստորագրող կողմերին մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը:

Երևան, 24 հոկտեմբեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել