Ատլանտայն օվկիանոսի ամենահայտնի շրջանը, որը կոչվում է Բերմուդյան եռանկյունի, համարվում է Երկիր մոլորակի ամենահանելուկային վայրը: Մարդիկ կարծում են, որ այստեղ անհետանում են նավեր և ինքնաթիռներ:

Խորհրդավոր Բերմուդների գաղտնիքը բացահայտել է գիտնական Կառլ Կռուշելնիցկին, ով ապացուցել է, որ նման երևույթ երբեք էլ գոյություն չի ունեցել: Այս վայրում պատահարների թիվն այնքան է, ինչքան որ մնացած բոլոր վայրերում, կամ էլ մի փոքր ավելի այն պատճառով, որ տրանսպորտի տեղաշարժն այստեղ համեմատաբար ավելի դժվար է կատարվում:

Այսպիսի խիզախ հայտարարություն անելու համար Կռուշելնիցկին հետազոտել է բազմաթիվ պատահարներ, որոնք տեղի են ունեցել այդ շրջանում, և եկել է եզրահանգման, որ պատահարների թիվը չափազանց մեծ չի եղել, այլ միջին վիճակագրական տվյալներ է ստացել:

Այդ դեպքում ինչո՞ւ է խորհրդավոր Բերմուդյան եռանկյունին այդքան քննարկվում լրագրողների և այն մարդկանց կողմից, ովքեր հետաքրքրված են ՉԹՕ-ների մասին պատմություններով: Ամեն ինչ պարզ է․ այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, ինչպես նաև Չարլզ Բերլիցի «Բերմուդյան եռանկյունի» շնորհիվ, որը լույս է ընծայվել 1974 թ. և թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով:

Իհարկե, մարդկությունը սիրում է հանելուկներ, իսկ դրանք մեր աշխարհում քիչ չեն: Ո՞ւր անհետացավ, օրինակ, ռեյս 19-ը, որն անցնում էր Բերմուդյան եռանկյունիով 1945 թ.: Թվով հինգ Avenger ինքնաթիռ-ռմբակոծիչներ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդոյլ ռազմածովային բազայից թռան դեպի արևելք: Ռեյսի անձնակազմը բաղկացած էր 14 հոգուց, որոնցից բոլորը ուսանող-ստաժորներ էին՝ բացի հրամանատար, լեյտենանտ Չարլզ Թեյլորից, սակայն մինչև նշանակետ ինքնաթիռները չթռան, քանի որ անհետացան խորհրդավոր վայրում: Մարդկանց մնացորդներ կամ հետքեր չեն հայտնաբերվել:

Սակայն ավստրալացի գիտնականի կարծիքով՝ այս հանելուկն էլ կարելի է հեշտ լուծել մարդկային ֆակտորի օգնությամբ: «Միակ փորձառու օդաչուն՝ Թեյլորը, թռիչք է կատարել խումարի ընթացքում, իսկ ժամացույցը մոռացել էր տանը: Բացի այդ՝ նախորդ թռիչքների ժամանակ նա երկու անգամ արդեն շեղվել էր ընթացքից»,- նշում է Կռուշելնիցկին: Նման սխալ օդաչուն թույլ է տվել նաև Բերմուդյան եռանկյունու մոտով թռչելիս: Թեյլորը հայտնել է, որ կորցրել է կողմնորոշումը, և երկու կողմնացույցները սկսել են չաշխատել: Երկար թռիչքի արդյունքում վերջացել է ինքնաթիռի վառելիքը:

Հնարավոր է՝ իրադրությունն այլ ընթացք է ունեցել: Mariner տեսակի ինքնաթիռներին այն ժամանակներում անվանում էին «թռչող գազային ռումբեր»: Դրանք կարող էին պայթել անգամ մի փոքրիկ կայծից: Այս գործն ուսումնասիրողներից ոչ ոք չի էլ մտածել, որ ինքնաթիռը կարող է մի քանի րոպեում պայթած լինել օվկիանոսի ալիքների ճնշումից:

Ե՛վ այս, և՛ նախորդ տարբերակում աղետն իրենից ոչ մի խորհրդավորություն չի ներկայացնում:

Հեշտ է բացատրելը նաև մյուս գաղտնիքը, որը տանջում է բոլոր հետաքրքրասերներին, թե եռանկյունում կատարվող պատահարներից հետո ինչու չեն գտնվում տրանսպորտային միջոցների մնացորդներն ու զոհվածների մարմինները:

Կռուշելնիցկու կարծիքով՝ ոչ մի զարմանալի բան չկա սրա մեջ, եթե հիշենք, թե ինչքան մեծ ու խորն է Ատլանտյան օվկիանոսը: Անգամ այսօր դրա մեջ ինքնաթիռների և նավերի մնացորդներ գտնելը չափազանց բարդ և հազվագյուտ երևույթ է` չնայած տեխնիկական զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել