«Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց, որը նվազեցնում է ախորժակը և նորմալացնում է նյութափոխանակությունը»,- հայտնում է New Scientist ամսագիրը:

Դեղամիջոցի հիմնական բաղադրիչը GDF15 սպիտակուցն է, որը կարգավորում է կաթնասունների մարմնի զանգվածը: Այդ ազդեցության մասին հայտնի է արդեն մի քանի տարի, սակայն միայն հիմա է Amgen դեղագործական ընկերության հետազոտողներին հաջողվել ստեղծել դեղամիջոց, որում պրոտեինը չի կորցնում արդյունավետությունն արյան մեջ ընկնելու դեպքում:

Դեղամիջոցը փորձարկվել է ճարպակալմամբ տառապող կապիկների վրա: Պարզվել է՝ այն զգալիորեն նվազեցնում է ախորժակը, խոչընդոտում է ճարպի կուտակմանը և արագացնում է դրա այրումը: Կենդանիները սկսել են 40%-ով պակաս ուտել, իսկ մարմնի զանգվածը նվազել է 10%-ով:

Գիտնականները նաև պնդում են, որ GDF15-ի պարբերական ներարկումները նվազեցնում են դիաբետի ռիսկը:

Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները մոտ ապագայում կսկսվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել