Վերջին անգամ եմ անդրադառնում այս միջադեպին և իմ կողմից փակում եմ դրան առնչվող հրապարակային մասը։ 
Ուրեմն՝ սկսեմ սկզբից։ 
Ես ինքս կենդանասեր եմ, և դրա մասին գիտեն ինձ ճանաչող բոլոր մարդիկ, թե, բացի իմ կենդանիներից, մյուսների համար ինչեր եմ արել և շարունակելու եմ անել, երբեք չեմ բարձրաձայնի։ Իմ գիտակցական կյանքում որևէ կենդանու վնաս չեմ տվել (անգամ թունավոր կենդանիներին), բայց, ինչպես ասում են, բանսարկությունն ու մի բաժակ ջրում փոթորիկ սարքելու ցանկությունը որոշների համար ապրելակերպ է։ Հենց այս ժանրից է մի քանի օր առաջ տեղի ունեցած «միջադեպը», որը, չգիտես ինչու, (այսինքն՝ շատ լավ էլ գիտեմ) հայտնվում է մամուլում։ 
Այդ օրը ևս ես որևէ կենդանու վնաս չեմ հասցրել, ուղղակի իմ կենդանուն պաշտպանելու համար կիրառել եմ դատարկ փամփուշտով դիմացի կենդանու հարձակումը կանխելու փորձ, ինչն էլ արդյունավետ ստացվել է։ Այդ կենդանին դրանից որևէ ձևով չի տուժել և չէր էլ կարող տուժել, բայց, քանի որ այդ կենդանու խնամակալը ցանկանում է կեղծ մատնության և զրպարտության միջոցով ինձ հետ «հակամարտության» մեջ մտնել, խնդիրը նման տեսք է ստացել։ 
Դինգո թիմի մասին։ Ես միշտ հարգել և շարունակում եմ հարգել Դինգոյի գործունեությունը, բայց, ցավոք սրտի, այս կազմակերպությանը ևս փորձ է արվում դարձնել կոնֆլիկտի կողմ, բայց անգամ այս դեպքում նրանց կողմից արված հանրօգուտ աշխատանքն ինձ համար չի սևանում, քանի որ վստահ եմ, որ վերջում նրանք էլ են հասկանալու՝ ինչն ինչոց է։ Այդ պատճառով ես նրանց հետ կոնֆլիկտող կողմ ինձ չեմ համարում, իսկ որոշ անհատների կողմից իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքների և զրպարտությունների մասով համապատասխան իրավական գործընթաց սկսելու կամքը գնալով հասունանում է։
Որոշ «դիշովկա ակԾիվիստների» մասին։ Ուրեմն՝ էս եզրույթը բոլորին հայտնի է որպես կիսագրագետ, բայց փողոցում բարձր ճղճղացող և լուզեր երիտասարդներին բնութագրող եզրույթ (խոսքը բացառապես վերաբերում է քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ զբաղվողներին)։ Էս թաթալաբազներից ոմանք, որ անգամ դեմքիս նայելուց են խուսափում, Ֆեյսբուքում աքլոր են կտրում ու ավել-պակաս մեկնաբանություններ են թողնում այս դեպքի կապակցությամբ։ Ուրեմն, հարգելի մարմնի տարբեր մասերով հայտնի (սովորաբար գլխի փոխարեն նստատեղով մտածելու արդյունքում) կիսագրագետներ, իմ մասին ձեր արտահայտած կարծիքը, մեղմ ասած, ինձ չի հետաքրքրում, բայց հիշեք՝ մի օր տետ ա տետ հանդիպելու ենք ու ինչ կլինի հետո, շատ հուզիչ է լինելու (կրակվելու կամ սիլլա ուտելու հույս չունենաք)։
Իմ հովանավորների մասին։ Ես երբեք չեմ թաքցրել, որ ես իմ թիկունքին ունեմ մեր երկրում ամենաազդեցիկ հովանավորները։ Դրանք են՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Իմ հովանավորները միշտ ինձ հետ են, և վստահ եմ՝ միշտ էլ կմնան իմ ազդեցիկ հովանավորները։
Հ.Գ. Վերջում ավելացնեմ, որ ես դեռևս որևէ հավելյալ միջոցառում ձեռանարկելու մտադրություն չունեմ, բայց ժամանակին խելամտությանը չապավինելու պարագայում ոմանց համար կառաջանան լուրջ իրավական խնդիրներ մարդու արժանապատվությունը վիրավորելու, կեղծ մատնության, զրպարտության և մի շարք այլ նմանատիպ օրենքների հատկանիշներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել