«Հայաստանի պետական գերատեսչություններում բյուջեի միջոցներով կոնյակ գնելը դարձել է պարտադիր սովորություն: Հայտնի էր, որ պետբյուջեի հաշվին սովոր են կոնյակներ գնել Երևանի քաղաքապետարանը, Արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, և այլն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ցանկում տեղ է գտել նա­և ՀՀ սահմանադրական դատարանը: Պարզվում է, որ ՍԴ-ն բացի մարտկոց­ներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից, գնել է նա­և կոնյակ՝ ընդհանուր 516 հազար դրամ արժողության: Այսպես՝ «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն սեպտեմբերի 25-ին պայմա­նագիր է կնքել «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ի հետ և ձեռք բերել 60 հատ կոնյակ՝ մոտ 7200 դրամանոց: Այսինքն՝ կոն­յակների համար ՍԴ-Ն պետական մի­ջոցներից ծախսել է ավելի քան հա­զար ԱՄՆ դոլար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել