«Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում և «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով: Հատկանշական է փաստը, որ հիմնական հարվածն այս ընկերությունը կրել է 2014թ. տարեվերջին, երբ կտրուկ բարձրացավ դոլարի փոխարժեքը. հիշում եք՝ այն ժամանակ մի շարք ընկերություններ մեծ վնասներ կրեցին:
 
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խաչատրյանի՝ սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում է նաև պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում և պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Պողոսյանն այն շահագործման իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել