Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր - 600 գր
  • Աղ - 1 թ/գ
  • Սոդա - 1 թ/գ
  • Լիմոնի աղ -1/3 թ/գ
  • Շաքարավազ - 2 ճ/գ
  • Ջուր- 320 մ/լ
  • Ձիթապտղի յուղ (արևածաղկի ձեթն այս դեպքում հարմար չէ)

Շերտավոր խմորի պատրաստումը

Ձիթապտղի յուղը  դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:

Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե, ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:

Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել