Ինդոնեզական Ճավա կղզու հեռավոր մասերի բնակիչներն անհամբերությամբ են սպասում տեղացիների շրջանում հայտնի «ադու բագունին»՝ շների մենամարտին վարազների հետ: Մենամարտում հաղթած շունն իր տիրոջը 2000 դոլար եկամուտ կարող է բերել:
Մարտերն ընթանում են 15X30 մետր չափսերի արենայում: Այն դադարում է, երբ կենդանիներից մեկը վիրավորվում է: Եթե վարազը ողջ է մնում, ապա նրան բուժում և հետագայում կրկին մասնակից են դարձնում, իսկ եթե ոչ, ապա միսը վաճառում են:
Տեղացիներն ասում են, որ մենամարտերը նպաստում են շների ճարպկության զարգացմանը, ինչպես նաև եկամուտ են բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել