Լոնդոմ կայացավ ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխությունը՝ «The Best»-ը:

Երկրպագուների քվեարկության արդյունքով «Պուշկաշ»-ի անվան մրցանակին արժանացավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն:

Այնուհետ տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդներից լավագույնը ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեզին Զիդանը:

2017 թվականի լավագույն դարպասապահ ճանաչվեց Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը:

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն երկրպագուններ ճանաչվեցին «Սելթիկ»-ի երկրպագուները:

Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Սարիան Վիգմանը:

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Ֆրանսիս Կոնեն․ նա խաղադաշտում փրկել է թիմակցի կյանքը:

Տարվա խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին Ջանլուիջի Բուֆֆոնը, Դանի Ալվեսը, Մարսելոն, Սերխիո Ռամոսը, Բոնուչին, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Անդրես Ինիեստան, Լեոնել Մեսսին, Նեյմարը, Ռոնալդուն:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ Նիդերլանդների ազգային թիմի ֆուտբոլիստ Լիկե Մարտենսը, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել