Reddit-ի օգտատերերից մեկը հայտնել է iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակում արտասովոր խնդրի մասին։ Նա նկատել է, որ iOS 11-ում հաշվիչը չի կարողանում կատարել պարզագույն գործողություններ։ 1 + 2 + 3 գործողությունը կատարելիս հավելվածը տալիս է սխալ պատասխան՝ 24։

Քննարկման մասնակիցները կարծում են, որ հավելվածի նոր տարբերակը չի հասցնում ընկալել հրամանը սիմվոլների արագ հավաքման ժամանակ, ինչի պատճառով, հավանաբար, հրամանն ընկալում է որպես 1+23։

Մշակողները դեռևս չեն արձագանքել այդ խնդրին, ինչի պատճառով շատերը հայտարարել են, որ կհրաժարվեն հաշվիչից՝ հօգուտ կողմնակի հավելվածների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել