Armtimes.com-ը գրում է.

Նոյմբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում: Այնտեղ առաջադրվել են երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Կարինե Մարտիրոսյանն ու Ռաֆիկ Սաֆարյանը: Գործող համայնքապետին առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ Ռաֆիկ Սաֆարյանն ինքնաառաջադրվել է: Armtimes.com-ը զրուցեց վերջինիս հետ:

Պարոն Սաֆարյան, առաջիկա ընտրությունների վերաբերյալ ի՞նչ կասեք:

- Ուզում եմ ասել, որ արդեն 20 տարի է՝ մեր գյուղը «միապետն» է ղեկավարում: 20 տարվա մեջ բացի քանդելուց, բացի ավերելուց, ուրիշ ոչնչով չի զբաղվել այդ միապետը: Ժամանակին գյուղը եղել է 97 տուն, իսկ էսօր 29-30 տուն է մնացել: Մի գյուղապետը գալիս տներն է քանդում, մեկը գետնի տակից խողովակներն է քանդում: Մեր գյուղում էսօրվա դրությամբ 3 անապահով ընտանիք կա, ամբողջ բյուջեով աշխատավարձ են բաժանում, իրենց մարդկանց աշխատանքի են ընդունում, ամեն ինչով ապահովում ու էդ երեք ընտանիքներին ոչ մեկը ոչնչով չի օգնում: Նախկին միլպետը, որ գյուղապետի ամուսնու հորեղբայրն է, մարդկանց կանգնեցնում է ճանապարհին, կանչում է իր մոտ, վախեցնում է, մեկին ասում է՝ քո գազը կկտրեմ, մեկին ասում է՝ քեզ կփակեմ, էսպես կանեմ, էնպես կանեմ... Էս ժողովուրդը 3 տարի, ինչ ինքը գյուղապետ է ընտրվել, ստրուկի նման են ապրել, էս մի քանի ամիսն էլ վախի մեջ են ապրում, արդեն չգիտեն էլ, թե ինչ անեն:

- Դրա համա՞ր եք որոշել առաջադրվել:

- Ես արդեն չորրորդ անգամ եմ առաջադրվում, երկու անգամ եղել եմ գյուղապետ: Հիմա համայնքապետի հորեղբայրը՝ Սերվանտես Խաչատրյանը... տղեն դատախազ է, էն մի հորեղբոր տղան դատավոր է, էն մեկը գյուղապետն է, էն մեկը  չգիտեմ, թե ինչ է, իրենց բոլոր լծակները օգտագործում են, ասում են, եթե մաքուր էլ չանցնենք, պիտի զոռով ու ստիպելով անցնենք: Ժողովրդին ահաբեկում են: Գալիս են, մարդկանց ոնց ուզում վախեցնում են, ասում են՝ լծակները մեր ձեռքին են, ինչ ուզում եք, որտեղ ուզում եք, գնացեք ու արեք: Որ այդպես է՝ այդպես է, թող միանգամից դնեն ու ասեն՝ մեր մարդը պիտի լինի համայնքապետ ու վե՛րջ, էլ խի՞ են ընտրություն նշանակում: Ես էսօր իմ ընտրվելու ցավը չեմ, էսօր ես ժողովրդի վիճակի մասին եմ մտածում, որ ժողովրդին էդ լծից, էդ քոչվորական լծից պրծացնեմ: Ես ոչ թե քարկոծում եմ գյուղապետին կամ չարախոսում եմ, չէ, էլի, ես էդպիսի բնավորություն չունեմ: Ուղղակի եկեք գյուղ ու տեսեք, թե ինչ վիճակ է, կամ գյուղապետին հարցրեք՝ էդքան տարի աշխատել ես, ի՞նչ ես փոխել էստեղ: Մի հատ ջրագիծ է 600 մետր եկել, էդ էլ չգիտեմ, թե ինչ ծրագիր է եղել, եկել են, ամբողջ գործն իրենք արել ու թողել-գնացել են: Իսկ ինքը ի՞նչ է արել 4 տարվա մեջ, եթե մի գյուղապետ գյուղում չի ապրում, եթե մի գյուղապետ իր տան տեղը չգիտի իր գյուղում, կամ եթե գյուղապետարանում 3-4 հոգի աշխատողներ կան, բոլորը ներքեւի գյուղից են, էստեղ ոչ մեկ չի ապրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել