Այսօր հայկայկան շոու-բիզնեսի ամենանուրբ ու փխրուն երգչուհիներից մեկը՝ Սիլվա Հակոբյանը, դարձավ 29 տարեկան: Համերգային ծրագրով պայմանավորված՝ երգչուհին տարեդարձը տոնելու է Ռուսաստանում, ամուսնու և հայրիկի հետ: 
    

Սիլվան հանրությանը հայտնի դարձավ «Գիշեր է» երգի շնորհիվ, որը կարճ ժամանակում վերածվեց հիթի, իսկ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը շաբաթներ շարունակ պահպանում էր իր դիրքերը հայկական հիթ շքերթների առաջատար հորիզոնականներում:

2006թ.-ին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ՝ վարկանիշային աղյուսակում դառնալով աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին:

22639420_1018669154943032_5229715706194427904_n

20067108_350492205371595_2027633899865112576_n

Այս տարվա հունիսին ամուսնացած Սիլվա Հակոբյանը երկու տարվա դադարից հետո ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ: «Սիրիր ինձ» երգը նվիրված է սիրելիին՝ Նորայրին: Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը: Գնահատեք Սիլվայի նոր աշխատանքն ու կիսվեք մեզ հետ մեկնաբանություններով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել