Panorama.am-ը գրում է.

«2017 թվականի երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր, կարծես թե  հասարակական-քաղաքական լարվածություն գրեթե չէր նկատվում, բայց նույնիսկ այս ժամանակահատվածում տեղի են ունեցել ցավալի իրադարաձություններ  կապված լրագրողների գործունեության խոչընդոտման, նրանց նկատմամբ  ֆիզիկական բռնություն կիրառելու առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով  ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ:

Նա նշեց, որ երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր։

ԽԱՊԿ նախագահը միաժամանակ հավելեց, որ թեև նախորդ եռամսյակում ավելի շատ էին խախտումները (երկրորդում՝ 72, երրորդում՝ 57) , բայց կան միտումներ, որոնք  մտահոգություն են առաջացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել