Tert.am-ը գրում է.

Իրաքյան Քրդստանի բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական և խորհրդարանական ընտրություններն անժամկետ հետաձգելու մասին, հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:

Որպես գլխավոր պատճառ հանձնաժողովը նշել է նախագահի ընտրության համար թեկնածուների գրանցման բացակայությունը: 

Նշենք, որ Քրդստանում անկախության հարցով հանրաքվեից հետո ստեղծված լարված իրավիճակի պատճառով խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև այսօր:

Այժմ ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններն անժամկետ հետաձգելու մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել