Operativ.am-ը գրում է․

Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանքը», գրում է akhaltskha.net-ը:

Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանքի» թեկնածուն «Եվրոպական Վրաստանի» թեկնածուին հաղթել է 34 տեղամասում: Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ ընտրատեղամասում:

Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝ համամասնական համակարգով: «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր 18 մեծամասնական ընտրատարածքներում:

«Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Բոլոր քվեաթերթիկները մեզ մոտ են և մեր տվյալներով այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»-ը: Մենք ստացել են 4 բողոքի դիմում, տարբեր խախտումների հետ կապված»,- ասել է Թեա Գավաշվիլի, Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել